Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սոցիալական ցանցերում վտանգավոր սննդամթերքի երեք դեպք է բուռն քննարկվում. «Ա1+»

Օգոստոս 07,2018 14:13

Այս օրերին սոցիալական ցանցերում վտանգավոր սննդամթերքի երեք դեպք է բուռն քննարկվում, ասում է Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Մեկը ներկրված հավի թեւիկներն էին, որը նախատեսված էր արդյունաբերական վերամշակման համար, բայց չգիտես ինչու վաճառվում էր առեւտրի կենտրոնում, ինչպես նաեւ Կուռնիկով հավի որակի մասին տարածվեց տեղեկություն, եւ վերջին երկու-երեք օրվա տեղեկատվությունը՝ գոմեշի մսի մասին: Այս դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը շատ իրարամերժ է, ընդ որում տարբեր կերպ են վերլուծում եւ ինֆորմացիայի որակը ցածր է:

Կուռնիկով հավի մասին լրատվամիջոցները տարածեցին, որ անորակ միս է, բայց ելնելով պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունից եզրակացություն էր արվել, որ ներկրողը դեռ պարզ չի: Այդ նույն ժամանակ համացանցում հայտնվեց գրառում, որ ժողովուրդ ջան հանգիստ եղեք, ոչ մի բան չկա»,-հայտնեց Գրիգոր Գրիգորյանը:

Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ սննդամթերքի վերաբերյալ մատչելի եւ մանրամասն  ինֆորմացիայի դեպքում սպառողին հեշտ կլինի կողմնորոշվել եւ որակյալ սննդամթերք ձեռք բերել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031