«Որևէ մեկը կարո՞ղ ա մտածի` Գևորգը ծախված է, պատվեր է կատարել»,- «Ծառուկյան» խմբակցության նիստում հարցրել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ներկաները բացասաբար են պատասխանել այդ հարցին:
Նիստում քննարկվել է Գեւորգ Պետրոսյանի դիմումը՝ մանդատից հրաժարվելու մասին: Այն չի ընդունվել՝ Ծառուկյանը պատռել է Գեւորգ Պետրոսյանի դիմումը:
Հիշեցնենք՝ Գեւորգ Պետրոսյանը մասնավորապես գրել էր. «Իմ անհամաձայնությունը կապված է անձամբ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով իմ կարծիքով, պետք է ձեռնպահ մնար առաջնորդության հաճույքից և չգլխավորեր ցուցակը: Չակերտներ չեմ բացում, թե ինչու… Միայն ասեմ, որ Ծառուկյանն առաջարկել էր նաև իմ թեկնածությունը, ինչից ես հրաժարվել եմ՝ հաշվի առնելով, որ իմ աշխատուժն առավել պահանջված է օրենսդիր մարմնում: Միշտ էլ այն համոզմունքին եմ եղել, որ պատվախնդիր մարդը չպետք է զբաղվի իր հետ կապ չունեցող գործով… Եվ ինչ-որ շառլատաններ առիթը բաց չեն թողել՝ վայրահաչելու, թե ես գործել եմ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվածություններով և ական եմ ծառայել՝ ի վնաս Ծառուկյանի… Մոռացեք, նման բան չկա… Ուղղակի ծիծաղելի մեղադրանք… Կյանքում երբևէ գաղտնի չեմ գործել… Ավելին, քաղաքական համոզմունքներից ելնելով և հասարակական կարծիքը հիմք ընդունելով՝ բացահայտ հակադրվել եմ այնպիսի պաշտոնատար անձանց, որոնցից ոմանք երազում անգամ վախեցել են… Բայց, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ, որ ես գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը»:
Գագիկ Ծառուկյանի գնահատականով՝ Գեւորգ Պետրոսյանը անձնականը խառնել է քաղաքականի հետ: Վերջինս չի մասնակցել նիստին:
Մանրամասն՝ տեսանյութում