Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լևի» սանիտարի հետքերով․ Արթիկում վերականգնվել է պետությանը պատճառած 2 մլն 325 հազար ՀՀ դրամի վնասը

Օգոստոս 07,2018 11:50

Ինչպես տեղեկացել էինք՝ «Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում հայտնաբերված չարաշահումների փաստով հարուցվել էր քրեական գործ։

2018թ. հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենը, որպես սանիտար, աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ տվյալ անձը «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ում 2009թ. ընդունվել է աշխատանքի որպես սանիտար, աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձի գումարները: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրա անվամբ հաշվարկվել և վճարվել է ավելի քան 2 մլն 325 հազար ՀՀ դրամ գումար:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից այսօր Aravot.am-ին տեղեկացրեցին, որ 4 օր առաջ ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառած վնասը՝ 2 միլիոն 325 հազար ՀՀ դրամի չափով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031