Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ զինծառայությունից ազատված են «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ

Օգոստոս 07,2018 11:27

Ըստ Գորիսի մեր աղբյուրների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը հեղափոխությունից հետո մեկնել էր Ֆրանսիա։ Միայն փոքր տղան՝ Տրդատ Խաչատրյանն (լուսանկարում) էր մնացել Հայաստանում՝ «տներին տիրություն» անելու համար։ «Սակայն նա Գորիսի առանձնատանը չէր մնում, մեկ-մեկ էր գալիս, հիմնականում Երեւանում էր մնում»,-նշեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, երբ լուրեր էին տարածվել, թե թիրախում Սուրիկ Խաչատրյանի տղան է նաեւ լինելու, հայրը Ֆրանսիայից խորհուրդ էր տվել «դուխով» լինել, քանի որ վախենալու ոչինչ չունի։ «Դե, էն գլխից էլ Տրդատը «դուխով» էր, ճռռցնում էր աջ ու ձախ»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանը բաց նամակով դիմել է պաշտպանության նախարարին՝ խնդրելով իրեն բանակ զորակոչել։ Ըստ նրա՝ Բուդաղյանների հետ կապված ընտանեկան վեճի պատճառով նա ձեռք է բերել նևրասթենիա հիվանդության թեթեւ տեսակը։ Այս նույն հիվանդությամբ, ըստ փաստաթղթերի, տառապում է նաեւ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրանը։ Երկու եղբայրներն էլ նախ ակադեմիական տարկետում են ստացել, ապա` ազատվել առողջական հիմքով:

Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանի սպանության կասկածանքով նա զրկվեց անազատությունից, բայց հետագայում ազատվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Սակայն ըստ մեր աղբյուրների՝ Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանները առողջ են։ Տիգրանին Վերիշեն գյուղի դպրոցում սովորելիս նույնիսկ մեկ դասարան «թռցրել» են որպես լավ սովորողի։

Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանն ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Չեխիա, բայց վերադարձավ՝ ընդունվելով Գորիսի պետական համալսարան։ Շատ շուտով նա ընտրվեց բուհի ուսխորդի նախագահ։ Տիգրանը գերազանցիկ ուսանող էր՝ հոր ջանքերով, եւ ազատվել էր ուսման վճարից։ Կալանավորումից հետո՝ Գորիսի պետհամալսարանի նախկին ռեկտոր Յուրա Սաֆարյանի որոշմամբ հեռացվեց բուհից։ Ներկայիս ռեկտոր Արտյուշյա Ղուկասյանի օրոք էլ նա ավարտեց համալսարանը։

Ի դեպ, ծառայությունից ազատված Տիգրան Խաչատրյանը Երկրապահ կամավորական միության Գորիսի երիտասարդական կառույցի ղեկավարն էր եւ պարգեւատրվել է ԵԿՄ հուշամեդալով։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Razmik says:

    Ինչի եք սխալ բաներ գրում? Տիգրան Խաչատրյանը հեռացվել է ոչ թե Սաֆարյանի կողմից, այլ իր սեփական դիմումի համաձայն: Եվ վերականգնվել է որպես ուսանող իր դիմումի համաձայն, որովհետև ինչպես ամեն ուսանող, ուներ դրա իրավունքը: Ինչ կապ ունեն ռեկտորները?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031