Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
Նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:
Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին:
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայություն