Արաբկիրում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. հատվել է 11 ծիրանենի: Վանդալների համար նախատեսված օրենքը, կարծում եմ, շատ մեղմ է ՝ տուգանք, կամ մինչև երկու ամիս ազատազրկում:
Նայեք տեսանյութը և կհասկանաք, որ նման վանդալները պիտի ենթարկվեն շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության:
Եվ, որպես ԱԺ պատգամավոր, առաջիկա օրերին ես շրջանառության մեջ եմ դնելու Քրեական օրենսգրքում փոփոխության նախագիծ. նման վանդալները կենթարկվեն ոչ թե մինչև երկու ամիս, այլ ՝ առնվազն մինչև 2 տարի ազատազրկման: