Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին. պարզաբանում

Օգոստոս 06,2018 21:26

Հարգելի քաղաքացիներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք, ամենից շատ են հետաքրքրում հանրությանը:

Եվ այսպես, սկսենք ամենից հաճախ տրվող հարցից. ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին:

Պատճառը ոչ թե ձևավորված թյուր կարծիքն է, որ գիշերային ժամերին իրականացվող չվերթները մատչելի են, այլ ավիաընկերությունների կողմից տարանցիկ ուղևորափոխադրումների համար հարմարավետ համակցման ժամերի ապահովումն է, որպեսզի չվերթը շարունակող ուղևորները ստիպված չլինեն երկար սպասել չվերթի շարունակությանը: Իսկ այն ուղղություններով, որտեղ բարձր է կետից կետ փոխադրման պահանջարկը՝ ավիաընկերությունները հնարավորություն ունեն չվերթն իրականացնել ցերեկային ժամերին:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031