Հայաստանի չորս առաջատար ջրացատկորդները՝ Վլադիմիր են Ազատ Հարությունյան եղբայրները, Լեւ Սարգսյանը եւ Վարտան Բայանդուրյանը մեկնել են Էդինբուրգ (Շոտլանդիա)՝ մասնակցելու ջրացատկի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նախապատրաստության ավարտին Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները հանդես են գալու 3 մետր սինքրոն ոստնակացատկում, Լեւ Սարգսյանն ու Վարտան Բայանդուրյանը մասնակցելու են սինքրոն աշտարակացատկին, իսկ Լեւն ու Վարտանը՝ նաեւ անհատական աշտարակացատկին:
Հրաչյա Չանդիրյանի խոսքով՝ Եվրոպայի այս առաջնությունով մեր ջրացատկորդները կեզրափակեն այս մրցաշրջանի պաշտոնական մեկնարկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ