Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի շքեղ հյուրանոցը Գյումրիում (ֆոտոշարք)

Օգոստոս 06,2018 20:20

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնում՝ Ջիվանի 79 հասցեում սկսած շինարարությունը մոտենում է ավարտին։ Այն ամենայն հավանականությամբ օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին պատրաստ կլինի։ Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանը մտադրված էր Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը վերածել տուրիզմի գոտու, որտեղ կլինեին հյուրատներ, արհեստանոցներ։ Նրա  ընտանիքը դարձավ այս ծրագրի առաջին ներդրողը՝ 500 հազար դոլարի չափով ներդրում կատարելով, Գյումրու հին ռեստորաններից մեկի՝ «Ջրահարսի» երկհարկանի շենքը ձեռք բերելով։ Այն գտնվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան ու նրա գարեջրի գործարանի հարևանությամբ։

 

Թե ինչո՞վ կտարբերվի նախկին վարչապետի ռեստորանահյուրանոցային համալիրը Գյումրիում եղած մյուս նմանատիպ կառույցներից, քաղաքային իշխանությունները դժվարանում են պատասխանել։ Սակայն մի բան ակնհայտ է․ այն կառանձնանա իր շքեղությամբ, չի բացառվում՝ հետագայում նաև ծառայության թանկ գներով։ Փոքր-ինչ շեղվելով պատմական կառույցի հին ֆասադի նախագծից (ի սկզբանե պայման էր դրված, որ 1926 թվականի երկրաշարժից վնասված ֆասադը վերականգնվելու է)՝ շինարարները րոպե առաջ փորձում են շինարարությունն ավարտին հասցնել։ Ինչպես նկատեց շինարարներից մեկը՝ «Ո՞ւմ վրա  էսքան գումար ծախսես, որ չգեղեցկանա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031