Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքի քննության օրը

Օգոստոս 06,2018 18:43

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննելու է օգոստոսի 9-ին` 12 00-ին։ Այս մասին Aravot am-ին հայտնեց  Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից փաստաբան Արամ Օրբելյանը։  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։ Դատարանի այդ որոշումը նրանք կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։

Բողոքը լսելու է դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի հայտնի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031