Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցի փոխարեն դեկորատիվ ծառերով այգի Գյումրու պատմական փողոցում․ ռուսաստանաբնակ միլիարդատերի նոր որոշումը

Օգոստոս 06,2018 17:34

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված Գյումրու «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելու անվան փողոցում կկառուցվի հանգստի գոտի՝ շատրվաններով, դեկորատիվ ծառատեսակներով։ Նախագիծն արդեն պատրաստ է, կա դեկորատիվ ծառատեսակների ցանկը՝ գինկգո, սակուրա, հորթենիզա, պռունուս, բարբարիս, թոիյա, կալինա, կանադական կարմի կլյոն, յունիփեռուս, սոճի և այլն (տես լուսանկարում)։

Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը իշխանափոխությունից հետո շարունակելո՞ւ է իր ներդրումը Գյումրու զբոսաշրջային փողոցում։

Պարզվեց, սակայն, որ ռուսաստանաբնակ գործարարը մտափոխվել է, նրա գնած տարածքը, որտեղ ի սկզբանե քննարկում էին բազմաֆունկցիոնալ օբյեկտ կառուցելու հարցը, լինելու է օազիս քաղաքի բնակիչների ու զբոսաշրջիկների համար։

Իսկ ի՞նչ է լինելու այդ տարածքում գտնվող, ճարտարապետական արժեք ներկայացնող կիսաքանդ կառույցի հետ․ քաղաքային իշխանությունները ի սկզբանե Սամվել Կարապետյանին չեն թույլատրել այն քանդել, Հենրիկ Գասպարյանն ասաց․ «Դեռ հստակեցված չէ, սակայն այն միանշանակ վերանորոգվելու է՝ պահպանելով ճարտարապետական տեսքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031