Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ՝ որքան բերանումս շունչ կա, մղձավանջի եմ վերածելու նրա կերպարը». Իշխան Բարսեղյան

Օգոստոս 06,2018 16:28

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր մեղավոր ճանաչվեց կաշառք վերցնելու համար ու դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: «Կողքիս մահճակալ եմ պատրաստելու, տղա ջան, կգաս…»,-այս խոսքերով նա դիմեց դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրապարակեց դատավճիռը: Ապա, մինչեւ ոստիկանների ուղեկցությամբ կալանավայր հեռանալը, Բարսեղյանը հայտարարություն արեց. «Այնտեղ, որտեղ ես եմ պահվում, հերոսներ կան, իսկ այսօրվա «հերոսին», խոստանում եմ՝ որքան բերանումս շունչ կա, մղձավանջի եմ վերածելու նրա կերպարը: Այսպես եք արդարադատություն իրականացնո՞ւմ»:

Իշխան Բարսեղյանը շարունակեց. «Ողբամ քեզ, հայոց աշխարհ, այսպես եք երկիր կառուցո՞ւմ, նրա (նկատի ունի դատավոր Վաչե Մարգարյանին) նմաններն են արդարադատություն իրականացնո՞ւմ…համոզված եմ, որ ի վերջո արդարությունը հաղթելու է, չեմ կասկածում»:

Իշխան Բարսեղյանը պնդեց, որ դատարանի վճիռն ապօրինի է. «Վերջում կհամոզվեք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2120112051340632/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031