Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը ներկայացրեց իր տիկնոջ՝ ԱՄՆ մեկնելու «ինվոյսը»

Օգոստոս 06,2018 15:24

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ինչպես խոստացել էր, Aravot.am-ին է տրամադրել «ինվոյսը», որն, ըստ փոխվարչապետի, փաստ է, որ իր տիկին Գոհար Աբաջյանը ԱՄՆ է մեկնել եւ այնտեղ հանգստացել ընտանեկան բյուջեի հաշվին:

Օրեր առաջ Միրզոյանը՝ Aravot.am-ի դիտարկմանը՝ իր ընդդիմախոսների համար բանավոր խոսքը բավարար չէ, որ շրջագայությունը եղել է ոչ պետական բյուջեի հաշվին, նրանք փաստեր են պահանջում, ասել էր՝ «Չեմ ներկայացրել, առավոտյան հետեւեք իմ էջին, ինվոյսները կներկայացնեմ»:

Փոխվարչապետն Aravot.am-ին է տրամադրել «Ավատուր» ՍՊԸ-ի տրամադրած հաշվի-ապրանքագրի լուսանկարը, որտեղ գումարի վրա սեւով ջնջում կա: Այս հաշիվ-ապրանքագրի վրա նշված է՝ ստացման հիմքը եւ նպատակը՝ ավիատոմսը:Ներկայացրած հաշիվ-ապրանքագրից ավիատոմսի արժեքը պարզ չէ: Գումարի մեկ նիշը թաքցրած է:

Մեր հարցին՝ թե ինչո՞ւ է թիվը ջնջված, պարոն Միրզոյանը պատասխանեց՝ համարում եմ, որ գումարի չափը էական չէ։ Եթե ձեզ հետաքրքիր է տոմսի՝ մեր ընտանեկան բյուջեից գնված լինելու փաստը, համեցեք՝ ապացույցն ունեք։ Կասկածելին ո՞րն է»:

Հուլիսի 14-21-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ: Այդ օրերին որոշ լրատվամիջոցներում եւ ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվեց, թե Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն էլ է պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել եւ այնտեղ հանգստացել պետական բյուջեի հաշվին: Ապա` Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել էր, թե կինը ԱՄՆ է մեկնել ընտանեկան բյուջեի հաշվին, սակայն սա Միրզոյանի ընդդիմախոսների համար բավարար չէր, նրանք վստահեցնում էին, որ փոխվարչապետն իր խոսքերը հավաստիացնող որեւէ փաստ եւ ապացույց չի ներկայացրել:

Միրզոյանը, նշենք, որ ներկայացրել է միայն ավիատոմսի հաշիվ-ապրանքագիրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր says:

    պրն. Միրզոյանը Ձեր հրապարակած փաստաթուղթը էլ ավէլի շատ հարցեր է առաջացնում…. գումարի չափը էական չէր լինի եթե այն աղերս ունէնար տոմսի իրական գնի հետ???? Ըստ Ձեզ հնարավոր է ԱՄՆ թռչել 116.000 դրամով 🙂

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ոչ մի հարց էլ չի առաջացնում: Մարդը ապացուցեց, որ իր կինը պետության հաշվին չի ճանապարհորդել: Թե հատկապես ինչ գումար է ծախսել՝ այդքան էլ կարեւոր չէ: Եթե դուք թվաբանության կամ տրամաբանության հետ խնդիր չունենայիք՝ պարզ կլիներ, որ այնտեղ 116 հազար հաստատ չի կարող լինել (մեկ հարյուր որ լիներ՝ ջնջելու բան չէր լինի): Փորձեք 916-ի տարբերակը դիտարկել՝ էլ ոչ մի հարց չի առաջանա… 🙂

  2. Армен says:

    Самое подозрительное, что у документа приходного кассового ордера нет номера и по сути дела вроде бы “он левый”.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031