Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով այս տարվա դիմորդների քանակն ըստ մարզերի, նշեց, որ Երեւանից դիմել է 1964 հոգի, ընդունվել` 1610-ը, այսինքն` 82 %-ը:
Կոտայքի մարզի դիմորդների թիվը 445 է, ընդունվածներինը` 408 (92%), Արմավիրի մարզից թվերն են` 431-380, այսինքն` ընդունվել է 88%-ը: Լոռու, Շիրակի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի, Արցախի Հանրապետության թվերը համապատասխանաբար հետեւյալ պատկերն ունեն` 443-379 (85%) 415-349 (84%), 346-306 (88%), 356-303 (85%), 317-267 (84%), 252-224 (86%), 261-214 (82%), 132-112 (85%), 41-29 (70%):
Վրաստանից ՀՀ բուհեր է դիմել 34 մարդ, ընդունվել է 22-ը., այսինքն`65 %-ը, ԱՊՀ տարածքից ՀՀ բուհեր դիմածների թիվը 19 է, ընդ որում այդ դիմորդներից ընդունվել է 13-ը (68%):
Ընդհանուր առմամբ, ՀՀ բուհ դիմածների թիվը 5456 է. ընդունվածներինը 4616:
Ընդունվածներին թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Կոտայքի մարզը (92%), ապա հետեւում է Սյունիքը (88%):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ