Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչագան Չիբուխչյան. Պետությունն ասել է փող չկա՝ ազատամարտիկների գումարները կտրեք

Օգոստոս 06,2018 14:23

«Նոյան տապան» մամուլի կենտրոնում այսօր հավաքվել էին «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության անդամները`Վաչագան Չիբուխչյանի գլխավորությամբ`բողոքելու նախկին իշխանությունների թողած ժառանգության դեմ: Օրինակ, Գարիկ Սամսոնի Բաղրամյանը, երկրորդ խմբի հաշմանդամ է, անցած տարի ապրիլ ամսին, հերթական ստուգումների ժամանակ, երրորդ կարգ են փոխել ու կտրել թոշակից, զրկել բնակարանի հերթագրումից: «Ստացվում է` ոտքս աճել է»,- ասաց ազատամարտիկը:

Ներկաներից շատերը պատմեցին, որ ապրիլին իրենց էլ կանչել են իբր ստուգումների ու կտրել թոշակից: Ասում են`նախարարությունից ցուցակներ էին եկել, ովքեր բնակարանի հերթի էին, բոլորի թոշակները կտրել են:

Վաչագան Չիբուխչյանն ասում է՝ պետությունն ասել է փող չկա, ազատամարտիկների գումարները կտրեք. «Ուրեմն, Քոչարյանի ու Քուշկյանի թալանի համար փող կա, ազատամարտիկներին թոշակ տալու համար չկա»: Իրենք Ռոբերտ Քոչարյանին մեղադրյալ չեն համարում, դա դատարանը կասի. «Բայց նայելով հանրապետությունում եղած թալանին, կարելի է ասել մեր տարածքով թուրքեր են անցել: 13 ընտանիքով Հայաստանի հարստությունը վերցրել եւ վայելում էին: Հիմա, երբ Քոչարյանին տարել են այնտեղ, որտեղ իր տեղն է, ՀՀԿ-ականները 45 պատգամավորներ ստորագրություն են հավաքում: Պարոններ, դուք էլ էիք էդ թալանի մեջ: Նոր իշխանությունը նրանց էլ պիտի կալանավորեին, որ էդպիսի բան չանեին»:

Իրենք նոր իշխանության կողքին են`15 հազար վետերանների անունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031