Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է արևային էներգիայի օգտագործմամբ ապահովել Թուրքիա –Սիրիա, այնուհետև նաև՝ Թուրքիա- Հայաստան (Արդահան) սահմանի լուսավորումը

Օգոստոս 06,2018 13:46

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։

Սահմանի սիրիական հատվածում արդեն կառուցվել է շուրջ 802 կիլոմետրանոց բետոնե պատ, որը կազմում է այդ ուղղությամբ նախատեսված պարսպի 97 տոկոսը։ Իրանի հետ սահմանին (Աղրը, Իգդիր) նախորդ տարի մեկնարկել է 144 կմ երկարությամբ հատվածում մետաղալարե ցանկապատով համալրված բետոնե պատի կառուցումը։ Այս ուղղությամբ արդեն ավարտին է հասցվել շուրջ 90 կիլոմետրանոց հատվածի պարսպապատումը։

Ի հավելումն այս ամենի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախատեսել է նաև լուսավորել սահմանը և վերահսկել տեսախցիկներով։ 2017-2018թթ․ մեկնարկած լուսավորման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է արևային էներգիայի օգտագործմամբ ապահովել Թուրքիա –Սիրիա, այնուհետև նաև՝ Թուրքիա- Հայաստան (Արդահան) սահմանի լուսավորումը։ Նշված հատվածում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր և անվտանգության սենսորներ։

Նշվում է, որ ներկայումս լուսավորվում է Թուրքիայի սահմանների 802 կիլոմետրանոց հատվածը, իսկ նախատեսված աշխատանքների ավարտից հետո՝ 2019թ․, լուսավորվող հատվածի երկարությունը կկազմի 1124 կմ կամ Թուրքիայի ցամաքային սահմանի շուրջ 40 տոկոսը։

Աղբյուր`    ntv.com.tr/ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031