Լրահոս
Օրվա լրահոսը

Այն բաժանորդները, որոնք ունեցել են էլեկտրաէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ, կստանան ֆինանսական փոխհատուցում

Օգոստոս 06,2018 13:39

Հեռախոսազրույց ունեցա Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ և նրան փոխանցեցի բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները վերջին օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտրաէներգիայի մասսայական անջատումների վերաբերյալ: Նշեցի, որ բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարող սուբյեկտներ կրել են մեծ ֆինանսական կորուստներ հոսանքի պարբերական անջատումների պատճառով, և հարկավոր է փոխհատուցել նրանց ֆինանսական կորուստները: Տնօրենը վստահեցրեց, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում (կախված անջատումների ժամաքանակից), իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար:

Տնօրենը վստահեցրեց, որ այս օրերին մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները: Նրա փոխանցմամբ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլ. էներգիայի մեծ ծավալի սպառմամբ:

Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին:

Այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և առաջիկա այլ նորությունների մասին կհայտնեմ հաջորդիվ:

Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
«Ելք» խմբակցության պատգամավոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031