Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ինչ դրսում կրթական է, Հայաստանում ամոթ է

Օգոստոս 06,2018 15:30

Պահպանակով՝ «ինչպես նոտաներով» կամ՝ առանց խնդիրների: Կիեւում, կարելի է ասել, պահպանակի օգտագործումն անխնա գովազդում են, նույնիսկ համոզում՝ «Ընտրեք լավ ու պարբերաբար սեքսը նվազագույն ռիսկով»՝ պահպանակով:

Հասկանալի է, որ նման գովազդները նախ հանրային առողջությանն են ուղղված, եւ հատկապես՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը:

Հայաստանում նման սոցիալական գովազդ, ընդ որում, «բիլբորդերի» վրա գովազդներ չեք տեսնի, առավելեւս քարոզչություն՝ «պահպանակով ապահով սեքսի» մասին: Փոքրիկ ու «անտեսանելի» պաստառներ կգտնեք, որտեղ մանր տառերով ու աննկատ նկարով այդ մասին ակնարկվում է:

Տարիներ առաջ երբ ՀՀ-ում ընտանիքի պլանավորման ծրագիրն էր ներդրվում, «հայու գենի» պահապանները ընդդիմացան, թե բա՝ մեր ազգի բազմացման դեմ է: Հետո, երբ ժամանցի որոշ վայրերում պահպանակ գնելու ապարատներ տեղադրվեցին, կրկին «հայու գենի» պահպանները աղմուկ բարձրացրեցին՝ թե՝ մեր երիտասարդների շրջանում այս ի՞նչ եք քարոզում:

Բայց դե բժիշկները կհաստատեն, որ մեր բնակչության շրջանում սեռավարակները տարածված են, «ապահով սեքսի» մշակույթը ցածր է, «սեռական դաստիրակության» պակաս կա: Մինչդեռ նման խնդիրներ ունեցող երկրներում այս թեմայով սոցիալական գովազդները սովորական են, եւ կրթում են հասարակությանը:

Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ օրաթերթ»

04.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031