«Պատերազմը շատ կարճ է լինելու: Նույնիսկ պատերազմ չի լինելու, ընդհարում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած այն մտավախություններին, որ առաջիկայում պատերազմական գործողություններ կարող են ծավալվել, ասաց ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը: Մենք դիմակայելու ռեսուրս ունե՞նք` հարցին նա պատասխանեց. «Իհարկե: Բա պատերազմող երկիր ենք, ի՞նչ ենք ուզում: Դե արեք այնպես, որ պատերազմ չլինի: Քաղաքականությունը եղել է այնպես, որ դա միշտ եղել է վառ օջախ, եւ մենք էլ 1980-ականների զենքով ենք կռվել: Իսկ ինչո՞ւ ենք մենք կռվում 1980-ականների զենքով` դրա պատասխանը դեռ պետք է տրվի»:
Զրույցի այլ մանրամասները` կարդացեք:
«Առավոտ օրաթերթ»,
04.08.2018