Լրահոս
Օրվա լրահոսը

Շուռնուխում կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները. հայտարարություն

Օգոստոս 06,2018 12:44

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:

Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի ունեցած հարձակման  դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժինը պատշաճ կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը:

Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքով կատարված հանցագործությունների զոհերի բողոքներին ընթացք չտալով, զոհերին մեղադրելով և նշված հիմքով ատելությունը որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով՝ ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման հանցագործությունները:

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ ձախողում է ԼԳԲՏ անձանց խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, արժանապատիվ կյանքի և ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, ինչն անհամատեղելի է ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության արժեքները հռչակած պետության տեսլականի հետ: Իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետության գոյության հիմնական նպատակներից է, ինչին կարելի է հասնել միայն պետական մարմինների գործելաոճի կտրուկ փոփոխության արդյունքում:

Կոալիցիան հայտնում է իր զորակցությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկված անձանց, բարձր գնահատում իրենց պայքարը իրավունքների պաշտպանության համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին և պահանջում.

ՀՀ ոստիկանությունից և այլ պատկան մարմիններից գործի պատշաճ և արդարացի քննություն և մեղավորների համաչափ և օրինաչափ պատիժ:

ՀՀ կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում խտրականության բոլոր հատկանիշներով ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության վերացման ուղղությամբ՝ ինչպես օրենսդրական կարգավորումների միջոցով, այնպես էլ դրսևորելով քաղաքական կամք՝ արտահայտվելու և գործելու հասարակական անվտանգության համար նման վտանգ ներկայացնող հանցագործությունների դեմ:

Կոալիցիան պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցություն այդ նպատակը իրականացնելու համար:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Լավ են արել, որ ծեծել են։ Թող չգնան այնտեղ, ուր իրենց չեն սպասում։ Նույն կերպ նորմալ մարդիկ չեն փորձում անգամ մի ոտքը դնել գեյ ակումբներ կամ նմանօրինակ սոդոմ-գոմորային վայրեր։ Նույնիսկ օրենքի ընդունումը գոմիկներին չի փրկի հասարակության զզվանքից։ Որովհետև գոմիկները դեմ են գնում մարդկային, բնության և աստվածային օրենքներին։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, նրանց փոքր երեխաները իրավունք ունեն ապրել ըստ իրենց սեփական նորմերի և պատկերացումների, որոնք ևս կարգավորված են պետական իրավական ակտերով։ Մի խախտիր իմ իրավունքը, մի մտիր իմ տարածքը և չես ծեծվի։ Պարզ ֆորմուլա է, որին պետք է հետևեն և նորմալ մարդիկ, և նրանցից տարբերվողները։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031