Նախկինում հայտնել ենք Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաների նկատմամբ անառակաբարո գործողությունների, «ՍՕՍ մանկական գյուղի» սաներից մեկի ինքնավնասում կատարելու մասին:
Իրավապահներից տեղեկացանք, որ օգոստոսի 4-ին Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» տնտեսվարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Անառակաբարո գործողությունները տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ») քրեական գործ է հարուցվել:
Նա ազատվել է աշխատանքից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ SOS Children’s Villages Armenia-ի ֆեյսբուքյան էջից