Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստղաթափ» կամ «աստղային անձրև». օգոստոսի 12/13-ի գիշերն ասուպային հոսքի առավելագույն փուլն է

Օգոստոս 06,2018 11:28

Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք  անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրև»։

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։ Պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ և Կապրիկորնիդներ ասուպները։

Սակայն նրանց հեշտությամբ կարելի է տարբերել։ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն։

Այդ գիշերը մեկ ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ Առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերները:

Սովորաբար ասուպային հոսքերը տևում են մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելի երկար:

Օգոստոսի 12/13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է։

Ասուպային հոսք կարելի է տեսնել օգոստոսի հետևյալ օրերին՝ 11/12, 12/13 և 13/14:

Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվությունը կանխատեսվում է

2028թ.-ին։

 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031