Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Բալայան. «Դա այն կարգի լուրերից է, որոնց մասին սովորաբար ասում են, որ ոչ միայն մեկնաբանության, այլև հերքման կարիք չունի»

Օգոստոս 06,2018 10:38

2008 թվականի մարտի 7-ին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակում, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի զրույցի մասին՝ կա այսպիսի հատված. «Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը սակայն «արհամարհվել է» նրանց կողմից։ Նա նաեւ հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, ովքեր հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը)»:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս տեղեկությանը՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Դա այն կարգի լուրերից է, որոնց մասին սովորաբար ասում են, որ ոչ միայն մեկնաբանության, այլև հերքման կարիք չունի։ Կարծում եմ հենց ինքը պարոն Պողոսյանն է ի զորու լույս սփռել իրեն վերագրվող տեսակետի վերաբերյալ։ Նաև պարոն Օսկանյանը կարող է տեղեկացնել ԱԳՆ մամուլի խոսնակի պարտականություններն իմ վրա դնելու իր որոշման դրդապատճառների մասին»:

Հավելենք, որ Lragir.am-ի հարցին ի պատասխան, թե նախագահական նստավայրից ՍԴ անդամների վրա ի՞նչ ճնշումներ էին գործադրվում այդ օրերին, Կիմ Բալայանը պատասխանել է. «Այդ հարցով ես չեմ կարող անկողմնակալ լինել: Քննություն է գնում, Wikileaks-ում իմ անունն էլ է տրվել, որ ես իբրև համագործակցել եմ իշխանության հետ: Ես դեռ չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև չեմ բացառում, որ ինձ էլ քննության կկանչեն»: Ըստ Կիմ Բալայանի՝ իրականությունը խեղաթյուրվել է. «Միայն մի բան կարող եմ ասել՝ չի կարելի գլխի վրա շուռ տալ իրավիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031