Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի մշակույթի կենտրոնի եւ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Պապոնց տուն» նախաձեռնությամբ օգոստոսի 5-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ ազգային կոլորիտով հագեցած միջոցառում:
Այն սկսվեց գեղեցիկ ցուցահանդեսով, որին մասնակցեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալինեը,ներկայացվեցին ազգային պարեր, պարային այլ բեմադրություններ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ լարախաղացի հետաքրքիր ելույթ:
Ներկայացվեցին պատառիկներ ազգային տոներից՝ Նավասարդից, Բարեկենդանից, Խաղաղօրհնեքից: Միջոցառման նպատակն էր սահմանագոտում տարածել հայ ազգային արվեստը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ