Իտալիայում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվում է այսօր, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչներ Ավետիք Վարդանյանի եւ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ արդեն նոր էջ են գրել հայկական ըմբշամարտի պատմության մեջ:
Առաջին անգամ երիտասարդ ազատ ոճայիններից երեքը մտել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հայաստանն արդեն մեկ չեմպիոն ունի, իսկ այսօր երեկոյան ոսկու համար պայքարելու են Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ եւ Հովհաննես Մաղաքյանը՝ 125 կգ, որոնք իրենց համար ապահովել են առնվազն փոխչեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ