Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Երեկ Հայաստանի ըմբիշները նվաճեցին երեք մեդալ:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանի չեմպիոնական ոսկուց հետո նրա երկու թիմակիցներ՝ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեր հավաքականի մեդալների հավաքածուն համալրեցին երկու բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ