Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը, որը ստացել է Ռուսաստանի քաղաքացու անձնագիր, կդառնա ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ռուս-ամերիկյան հումանիտար կապերի գծով:
«Սիգալի խնդիրն է հումանիտար ոլորտում հետագա զարգացմանն աջակցելը՝ ներառյալ փոխգործակցությունը մշակույթի, արվեստի, հասարակական և երիտասարդների փոխանակման ոլորտներում և այլն»,- ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: