Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, ենթադրաբար, մահափորձ է իրականացվել: Միջադեպը տեղի է ունեցել շքերթի ժամանակ: ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են Մադուրոյի ելույթի ժամանակ մարդիկ վերև նայել, ապա շքերթի մասնակիցները փախել են ամբիոնի մոտակայքից:
Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարարի խոսքով՝ պայթյունի պատճառն են եղել պայթուցիկով մի քանի թռչող սարքերը: Նախարարը հստակեցրել է, որ վիրավորվել են 7 զինծառայողներ: