Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դժգոհել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից

Օգոստոս 04,2018 22:22

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ տարբեր պատրվակներով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել են Վրաստանի հարևան երկրներ:

«Մենք չենք կարող չհամաձայնվել այդ թվում Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունների հետ, որ այդ զորավարժություններն ուղղված են Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը»,- ասել է նա ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում:

Զախարովայի խոսքով՝ բնական է, որ նրանց իրական նպատակն էր ցուցադրել ուժային ճնշումը առաջին հերթին Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա:

Հայաստանը մասնակցում է օգոստոսի 1-ից Վրաստանում սկսված ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 («Արժանի գործընկեր-2018») զորավարժություններին, որին մասնակցում է ավելի քան 3000 զինծառայող 13 երկրներից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031