2017թ. հոկտեմբերից «Սահման» ՀԿ-ն ԱՄՆ-ում գործող «Գարուն» բարեգործական կազմակերպության (նախագահ՝ Սերոբ Մեսրոբյան) ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերում ջերմոցների ստեղծման ծրագիր է իրականացրել:
Այդ գյուղերում ընտրվել են 6 ընտանիքներ, որոնց տրամադրվել են մեկական ջերմոցներ, այդ ընտանիքները մասնակցել են ջերմոցների կառուցմանը: Ծրագիրը ներառում է նաեւ նշված ընտանիքների անդամների մեկ շաբաթյա ուսուցում եւ «Սահման» ՀԿ գյուղատնտեսի այցելություն ջերմոցներ:
Այս տարվա հունիսից շահառու ընտանիքները իրենց ստացած բանջարեղենի բերքը , (հիմնականում՝ լոլիկ) վաճառել են իրենց գյուղերում:
Լուսանկարները՝ «Սահման» ՀԿ ֆեյսբուքյան էջից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ