Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Օգոստոս 04,2018 19:45

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ
հատվածում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել փլուզում։ Փլուզվել է ճանապարհահատվածի ձախ շեպի ժայռը։ 1000-1500 խմ փլուզված
զանգվածն ամբողջությամբ փակել էր ճանապարհը։

Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների
իրականացրած աշխատանքների արդյունքում այս պահին ճանապարհը միակողմանի
բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի
հսկողությամբ տեղում աշխատանքներ են իրականացնում նաև կազմակերպության
ինժեներները։ Կրկնակի փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանց կողմից
իրականացվում են փլուզման ենթակա հատվածի պայթեցման նախապատրաստական
աշխատանքներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031