Գրիգոլետիում հաջողվել է փրկել Հայաստանի քաղաքացու կյանքը: Այս մասին տեղեկանում ենք www.apsny.ge կայքից:
Աղբյուրի փոխանցմամբ, տեղի ծովային փրկարարները Հայաստանի 35-ամյա բնակչուհուն կարողացել են դուրս բերել ծովից եւ սկուտերով ափ հասցնել: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների վկայությամբ, կնոջը ցուցաբերվել է բժշկական օգնություն, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ