Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն էին անցել ցուցարարների կողմը

Օգոստոս 04,2018 15:07

Մարտի 1-ի գործով կալանավորված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի երեկվա հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի  հայտնի 0038 հրամանով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում։ Քոչարյանի պաշտպանները պնդում են՝ այդ հրամանով իրականում երկրորդ նախագահը բանակը հետ է պահել ներքաղաքական գործընթացներից։ Ինչպես Հայկ Ալումյանը նշեց, այդ ժամանակվա պաշտպանության երկու փոխնախարարներ՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն են զորակցություն են հայտնել ցուցարարներին, ինչը նրանց արգելված էր ի պաշտոնե։

«Նրանք գրեթե անցել էին «այն կողմ»։ ԵԿՄ-ում խմորումներ էին ընթանում, որը զինված եւ փորձառու կառույց էր։ Դե պատկերացրեք այդ իրավիճակը»։

Դիտարկմանն ի պատասխան, որ նախագահի նշյալ հրամանով՝ զորքերն անցել են զորանոցային վիճակի, ստեղծվել են խմբեր, Հայկ Ալումյանն ընդգծեց․ «Դա չի նշանակում, թե այդ խմբերն այդ պահին պետք է ինչ-որ գործողություններ կատարեին։ Դրանք հետագայում բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելը կանխելու նպատակ ունեին»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ անդրադառնալով ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում՝ վերջերս, Քոչարյանը  լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու, նշեց․ «Նա միաժամանակ ասում է, որ այդ պահվածքը հարիր չէ Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից էլ ասում է, թե ցուցմունք չտալն իր իրավունքն է։ Պարոն Սասուն Խաչատրյան, պարզեցրեք ձեր մտքերը հասարակության առաջ»

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն մտցնելու հրամանը հակասահմանադրական է, նրա շահերի պաշտպան Սարգիս Գրիգորյանը նկատեց․ «Սահմանադրական դատարանն է որոշում նման հարցերը։ ԱԺ-ի մարտի երկուսի նիստում պատգամավորները հայտարարեցին, որ այդ հրամանն իրավաչափ էր եւ անհրաժեշտ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Եթե Ռուբեն Սահակյանը Սուրեն Խաչատրյանի տղային «չոր» հանեց ջրից, երբ ակնհայտ սպանություն էր տեղի ունեցել (Հայկ Ալումյանն էլ Բուդաղյանների փաստաբանն էր), ի՞նչ եք կարծում, Քոչարյանի դեպքում չի՞ կարողանա նույնը անել:

  2. Delea says:

    Ինչպես Հայկ Ալումյանը նշեց, այդ ժամանակվա պաշտպանության երկու փոխնախարարներ՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն են զորակցություն են հայտնել ցուցարարներին, ինչը նրանց արգելված էր ի պաշտոնե։
    Նախ դա պոչավոր սուտ է:
    ԼՏՊ լինելով չափից ավելի վոգեվորված այն բազմությունից որ հավաքվել էին իր շուրջը կրկնում է Մանվելի խոսքերը թե«Երկրապահը ժողովրդի կողքին է» բայց որ միանում է Մանվելը ԼՏՊ-ին դա սուտ է:
    Հիմա բացատրեմ իրականությունը:

    Դեռ 1996 թ. Վազգեն Մանուկյանի նախագահաան ընտրությունների ժամանակ ես Վազգենի կողքին էի միշտ:17.00 սահմաններում Վ.Մ. խորհրդակցությւն էր անցկացնում իր ԱԺՄ շենքում:Քարտուղարը դուռը բացելով ներեղություն է խնդրում եւ ասում է թե կարեւոր լուր կա:Լուրն էլ այն էր Էջմիածնից 2 զինորականներ ասում էին թե Մանվելը պատրաստ է միանալու ժողովրդին:Քանի որ ես բոլորին ճանաչում եմ,Վ.Մ. ասեցի որ ես խոսեմ դրանց հետ:Վազգենն ասեց քարտուղաոին որ Աղասին հիմա դուրս կգա թող սպասեն:Լսելով այդ երկուսն թե հիմա Աղասին դուրս է գալու թող սպասեն,բայց իմ դուրս գալուց առաջ այս երկուսն արդեն փախել էին:
    Նույն տարբերակն Մանվելն օգտագործել է ԼՏՊ հետ բայց ԼՏՊ կողմից չի պաշտպանել ցուցարարներին այլ Ռ. Քոչարյանը լսելով որ Մանվելն միանում է ցուցարարներին կանչում է Մանվելին իր մոտ եւ գաղտնի խոսակցութունց հետո երկրապահն դուրս եկավ ցուցարարների դեմ:
    Մարտի 1-ի տեսահոլովակից պարզ երեվում է որ անկանոն ձեվով կրակողները դրանք երկապահի փնթի կրկողներն են:
    Նույն տրյուկն Մանվելն արեց Սերժի ժամանակ բայց Սաշիկն երբ կտրում է Մանվելի ճանապարհն ու տեղի է ունենում երկուսի գաղտնի խսակցությունն ու Մանվելը վերադառնւմ է Էջմիածին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031