«Ազատություն» ռ/կ. Կրասնոյարսկում 18 մարդ է զոհվել Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով: Նավթահորատողներին տեղափոխող ուղղաթիռը պատկանում էր Utair ընկերությանը:
Նախնական տվյալներով՝ թռիչքի մեկնարկին ուղղաթիռը հպվել է արդեն թռիչքը սկսած մեկ այլ ուղղաթիռի: Երկրորդ Ми-8-ի անձնակազմը ստիպված նետել է ուղղաթիռի բեռներն ու վայրէջք կատարել: Երկրորդ ուղղաթիռի ուղևորակազմը չի տուժել:
Երկու ուղղաթիռները ենթադրաբար թռիչք էին իրականացնում առանց կարգավարի հրահանգների: Աղետի փաստով քրեական գործ է հարուցվել: