Մարտի 1-ի գործով կալանավորված եւ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական միջնորդություն է ներկայացրել արդեն 45 պատգամավոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Կան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ 2 փոխնախագահների ստորագրությունները։ Ստորագրաթերթիկը գրեթե ամփոփված է։ Ստորագրած պատգամավորների մեծ մասը ՀՀԿ ներկայացուցիչներ են»,-տեղեկացրեց նա։
Վիկտոր Սողոմոնյանը խոստացավ, որ մի օր պատգամավորների ամբողջական ցանկը կհրապարակի, իսկ առայժմ դա չի անում, քանի դեռ չի ստացել բոլոր պատգամավորների թույլտվությունը․ «Դա էթիկայի հարց է։ Այդ ցանկում կան նաեւ այլ պատգամավորների ստորագրություններ, այդ թվում՝ ՀՅԴ-ի»։
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից՝ փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ պատգամավորների անձնական երաշխավորության վրա հիմնված կալանքի փոփոխության միջնորդությունն արդեն ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազությանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդության մերժման դեմ ուղղված վերաքննիչ բողոքի քննությունը նախատեսվում է երեքշաբթի օրվանից հետո՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Քանի որ որևիցե պետական պաշտոնյա չեմ, հստակ ուզում եմ զգուշացնել վերաքննիչի դատավորներին. Եթե 45 պատգամավոր աջակցում է Քոչարյանին ապա , որևիցե պարագայում կալանքի փոխումը անպայման կազդի նախաքննության վրա; օրինակ կարող են հետ կանչել գլ. դատախազին պառլամենտում; կարող են ընդունել այլ օրենքներ. Ուստի Քոչարյանը պիտի մնա կալանքի տակ: Կալանքը փոխելու դեպքում կլինի շատ մեծ հուզում ժողովրդի մեջ; Այդ 10 զոհերի ինչպես նաև 27-ի մեղավորը Քոչարյանն է իր գործնեությամբ, կամ անգործնեությամբ: Ինչպես կարելի էր ԱԱծ-ի պետին ,որը չեր կանխել Հոկտեմբերի 27-ը նշանակել ՊՆ նախարար: Եկել է քարերը հավաքելու ժամանակը; Սա ել Վ. Մանուկյանի ելույթին պատասխան
Ռոբերտ Քոչարյանն եղել է 1999 թ.Հոկտեմբերի 27-ի գլխավոր կազմակերպիչն
1999 թ.Հուլիսի 29-ին Ռ. Քոչարյանն այցելել էր Բյուրական ու միացել այդ ժամանակ այնտեղ գտնվող 550 ՀՄԸՄ-ականներին, սկաուտներին, եւ նրանցից էլ ստացել էր իր պատվավոր նվերը՝ սկաուտական վզկապ, ինչպես նաեւ արժանացել«Առաջին սկաուտ» կոչմանը:
Միաժամանակ այդքան սկաուտներ են հավաքվել մի տեղ, արդեն լուրջ մտահոգության տեղիք պետք է տա: Հոկտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ այդ սկաուտներից մի քանիսը, իրենց հիմնադրի հետ միասին, գտնվել են ՀՀ ԱԺ բուֆետում ու ինչ-ինչ հարցեր քննարկել, իսկ արդյունքում տեղի ունեցավ ոճրագործությունը, որից էլ ակնհայտորեն օգտվեց «ԱՊՕՐԻՆԻ» ձեւով ՀՀ նախագահի աթոռին տիրացած Ռ.Քոչարյանը:
Կարելի էր նաեւ ընդամենը կարծիք հայտնել, որ Քոչարյանը երեխա տարիներից հակում է ունեցել կարմիր վզկապի նկատմամբ, ու հենց դա է եղել սկաուտներին այցելելու պատճառը: Սակայն, այստեղ լուրջ անհանգստանալու տեղ ունենք:
Նախ հասկանանք, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն (ՀՄԸՄ) -ականները, կամ, այսպես կոչված, սկաուտները, երբ է այն մուտք գործել ՀՀ, ովքեր են ղեկավարում այն եւ, իհարկե, ինչ կապ ունեն սկաուտները հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ:
Եվ այսպես: Նախ՝ պարզաբանման համար ասենք, որ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը՝ (ՀՄԸՄ) ԱՄՆ-ում ստեղծված կառույց չէ, նույնիսկ հակառակը՝ այն ղեկավարվում է՝ ԱՄՆ-ին մշտապես վտանգներով սպառնացող արաբական տարածաշրջանից՝ Լիբանանից: Այսպես՝ ՀՄԸՄ-ն ղեկավարում է նրա Կենտրոնական Վարչությունը (ԿՎ)՝ իր 13 անդամներով: ԿՎ-ում 5 պատասխանատու պաշտոններից 4-ը, ատենապետի, ատենադպիրի եւ սկաուտական ներկայացուցչի, գանձապահի եւ «ՄԱՐԶԻԿ» պաշտոնաթերթի պատասխանատուների պաշտոնները, վստահված են լիբանանցի ներկայացուցիչներին: Ավելացնենք նաեւ, որ ՀՄԸՄ Կենտրոնական Վարչությունը գտնվում է Լիբանանում, նույն՝ ՀՅ Դաշնակցության պես այն ղեկավարվել է Լիբանանից:ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918 թվականին՝ Պոլսում: Իսկ Հայաստանի երրորդ հանրապետություն այն առաջին անգամ ոտք դրեց 1990 թվականին՝ ուսանողական շարժման մի քանի դաշնակցականամետ ակտիվիստների նախաձեռնությամբ:
Ահա թե ովքեր են նրանցից մի քանիսը՝ ՀՄԸՄ Երեւանի մասնաճյուղը հիմնադրել ու ղեկավարել է նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը: ՀՄԸՄ-ի առաջին անդամներից են եղել Կարեն Հունանյանը, նրանց քեռի Վռամ ալստյանը, նրանց ընկեր Էդիկ Գրիգորյանը: Ինչպես նկատեցիք, հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճ ներխուժած 5 տեռորիստներից 4-ը նախկին դաշնակցական-սկաուտներն են:
Կարծում եմ՝ ընթերցողին կհետաքրքրեն եւս մի քանի անուններ, որոնք նույնպես կանգնած են սկաուտական շարժման ակունքներում, նախկին ու ներկա դաշնակցականներ են, ինչպես նաեւ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ չափով առնչվում է հոկտեմբերի 27-ի հետ: Թվարկենք նրանցից մի քանիսին՝
1. Նաիրի Հունանյանի վաղեմի ընկեր, Ռ.Քոչարյանի իշխանության կարկառուն պահապան, նախկին դաշնակցական եւ Հանրային հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Նաղդալյան:
2. Ն.Հունանյանի վաղեմի ընկեր, նախկին դաշնակցական եւ Ռ. Քոչարյանի զեկուցարար Բագրատ Եսայան: Եսայանը ամուսնացած է, ՀՅԴ անդամ եւ « Երկիր օրաթերթ» թերթի գլխավոր խմբագիր:
3. Հունանյանների մտերիմ բարեկամ, վերջին տարիներին Քոչարյանի իշխանությունից Հայաստանի ծանր արդյունաբերության ոլորտից իր «բաժինը» ստացած,սկաուտ, 1960թ. Իրաքում ծնված Սերոբ Տեր-Պողոսյանը, որին, ի դեպ, Կ.Հունանյանը առաջարկել էր ամուսնանալ իր մայրիկի հետ, ինչպես նաեւ նրանից էր 300 դոլար վերցրել ու վճարել գնված զենքերից մեկի համար:
4. Ն.Հունանյանի հիմնադրած ՀՄԸՄ-ի (1999թ. դրությամբ) ղեկավար, 1994թ.-ին՝ «ԴՐՈ», իսկ 1999թ.՝ «Հոկտեմբերի 27» տեռորիստական գործողությունների կապակցությամբ նախկին կալանավոր, նախկին դաշնակցական եւ Ռ.Քոչարյանի իշխանության պահապան, Հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյան:
5. 10 տարի առաջ Ն.Հունանյանի երաշխավորությամբ ՀՅԴ անդամ դարձած, 1994թ.՝ «ԴՐՈ» տեռորիստական կառույցի արխիվների պատասխանատուն լինելու, թիվ 112 կոդը կրելու ու «Քերոբ» ծածկագրված օպերացիային (Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանությանը) տեղյակ լինելու համար 4 տարի դատապարտված, նախկին ՀՄԸՄ-ական եւ դաշնակցական, «Երկիր» թերթի գլխ. խմբագիր Գեղամ Մանուկյան:
6. Ն.Հունանյանի նախկին ծանոթ, սկաուտների ու դաշնակների ղեկավարման վարչական կենտրոն Լիբանանի քաղաքացի, ըստ Հրանտ Մարգարյանի՝ 1994թ.-ին «ԴՐՈ» տեռորիստական կառույցի վարչության անդամ, թիվ 160 կոդը կրող ու այդ գործով փախուստի մեջ գտնվելով հանդերձ՝ 1997թ. աշնանը Երեւանի փողոցներում Ն.Հունանյանի հետ հանդիպած, 1998-2000թթ. Արցախում հայ արիների դպրոց հիմնադրած, ասել է թե՝ սկաուտներ դաստիարակած, «Մարտի 22»-ի ահաբեկչության գործով դատապարտված Վարդան Թաշճյան:
Ահա սա է ՀՄԸՄ-ն Հայաստանում, որը հիմնադրվել է Նաիրի Հունանյանի ձեռքով, եւ ահա այս ՀՄԸՄ կոչվող կազմակերպության 550 անդամ միաժամանակ հավաքվում են Բյուրականում՝ Արագած լեռան լանջին ու այնտեղ Ռ.Քոչարյանին են շնորհում «Առաջին սկաուտ» կոչումը:
Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը սույն թվականի հուլիսի 29-ից դարձավ Նաիրի Հունանյանի հիմնադրած սկաուտական շարժման անդամը: Սակայն փաստը մնում է փաստ, որ հուլիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ ընդունեց Նաիրի Հունանյանի հիմնադրած սկաուտական կազմակերպության խորհրդանիշը՝ կարմիր վզկապը:
ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն