Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որևէ ապացույց առ այն, որ 2-րդ նախագահը մեղավոր է 10 զոհերի համար». Վիկտոր Սողոմոնյան

Օգոստոս 04,2018 14:05

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՀՔԾ պետի երեկվա հարցազրույցը, որում Սասուն Խաչատրյանը գնահատականներ է հնչեցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 0038 հրամանով բանակը ներգրավվել է Մարտի մեկի քաղաքական գործընթացներում, հակասական և ոչ համոզիչ է որակում։

«ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին: Բանակը ներքաշողներն ինչու° կալանավորված չեն: Առաջինը Տեր-Պետրոսյանն է: Ուրեմն, նա չի՞ կարող ազդել գործի քննության վրա»-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հարցադրումներ արեց Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով. «Չկա որևէ ապացույց առ այն, որ 2-րդ նախագահը մեղավոր է 10 զոհերի համար: Հրապարակեք այդ փաստերը, եթե դրանք կան: Ամեն ինչ շատ պարզ է»: Դիտարկմանը, թե ըստ ՀՔԾ պետի` 0038 հայտնի հրամանի կետերի մի մասն ապացուցում է, որ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, Վիկտոր Սողոմոնյանն այսպես արձագանքեց. «բանակն ապահովել է ՀՀ ներքին անվտանգությունը։ Բանակի ներգրավվածություն ապահովելու փորձ է արվել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ 0038 հրամանի հիմնական գործառույթն է եղել բանակը զերծ պահել ներքաղաքական գործընթացներից»:

Սողոմոնյանի բնորոշմամբ․ «Չկա որեւէ փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին։ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյաննն էլ նկատեց. «Այդ հրամանից չէր բխում բանակի ներգրավումը։ Այդ հրամանը փետրվարին է եղել եւ համապատասխան է եղել այդ օրվա իրավիճակին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031