Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի մասին ՀՔԾ պետի հարցազրույցը միջամտություն էր արդարադատությանը»․ պաշտպան

Օգոստոս 04,2018 13:52

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կողմից երեկ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը: Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի մեկի գործով կալանավորված և ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Սարգիս Գրիգորյանը:

Մյուս պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ ընդգծեց․ «ՀՔԾ պետի գնահատակաները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ 2-րդ նախագահը կատարել է տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է: Նրա երեկվա հարցազրույցում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ՝ անձեռնմխելիության և 0038 հրամանի մասին ասվածները»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն էլ նկատեց. «ՀՔԾ պետի գնահատականները լսելու է նաև դատավորը: Նա կարող է վախենալ»: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ ասաց. «Այդ հարցազրույցը հերթական փորձն է՝ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031