Իտալիայում երեկ մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջին օրվանից հետո հայաստանցի առնվազն երեք ըմբիշ պայքարում է մեդալի համար:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ եւ մտել է եզրափակիչ: Նա այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ուկրաինացի Անդրեյ Ժելեպի հետ: Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Արման Ավագյանը՝ 79 կգ, պայքարելու են բրոնզե մեդալի համար: Նրանց կարող է միանալ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը, որը պետք է դեռ մեկ սփոփիչ գոտեմարտ անցկացնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ