ՀԱՄՈԶՎԵՔ ԻՆՔՆԵՐԴ. Հազարամյակի Մարտահրավեր՝ Հայաստան
2008 թ մարտի 1-ի իրադարձություններից հետո ԱՄՆ-ի Հազարամյակի Մարտահրավերներ Կորպորացիան (ՀՄԿ) դադարեցրեց Հայաստանի ֆնանսավորումը:
2008 թ մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց,որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը, մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք»:
2008-2018 թթ Հայաստանը չէր համապատասխանում կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի եւ ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով:
Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները:
Մեկ շնչի հաշվով $995-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում:
Մեկ շնչի հաշվով $996-$3895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում:
Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը մինչեւ 20017թ գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում:
2018թ հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտները $3,896 ավելի են:
«Ամերիկայի Ձայնը» կփորձի պարզաբանել, թե 2017-2018թթ որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, որը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում:
Վրաստանը ստանում է ՀՄԿ-ի աջակցությունը, քանի որ գտնվում է «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների շարքում:
Ավելի մանրամասն տեսանյութում: