Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում. դրականի փոխարեն քաղեցինք բացասականը. «Փաստ»

Օգոստոս 04,2018 10:45

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոստիկանական մեքենաները քչացել են, երթևեկության վերաբերյալ բողոքները` հակառակը: «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նկատում է` գաղտնիք չէ, բոլորս էլ երթևեկում ենք և տեսնում, որ ՃՈ մեքենաները բավականին քչացել են, շրջիկ ծառայություններ գրեթե չեն իրականացնում: «Այդուհանդերձ, վերջին մի քանի օրերի ընթացքում` ոստիկանապետի հետ վերջին հանդիպումից հետո, կարծես, մի փոքր շատացել են: Քաղաքացիների կողմից բողոքները շատ են այն մասով, որ երթևեկությունը բարձիթողի վիճակում է:

Շատ վարորդներ փորձում են օգտվել առիթից, բայց հետզհետե երթևեկության վերականգնման միտումներ կան: Եթե ոստիկանությունը ավելի շատ հսկողություն իրականացնի, շատ շուտով մի քիչ ավելի կարգապահ կլինի երթևեկությունը: Քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ ոչ ոք օրենքին համապատասխան չի երթևեկում, խախտումները շատ են: Օրինակ` հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում, չթույլատրված վայրերում են շրջադարձ, հետադարձ և կանգառ կատարում: Այսինքն` կարգազանց վարորդները փորձել են օգտվել այն առիթից, որ ոստիկանները ավելի մեղմ են գտնվել, հաճախ պատժիչ միջոցներ չեն կիրառվել ու սահմանափակվել են զուտ նախազգուշացումներով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Քեյանը:

Խնդիրը, որ մի կողմից կան մեղմացումներ, բայց մյուս կողմից էլ` կարգազանց վարորդներ, Տիգրան Քեյանի խոսքով` երկկողմանի է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երէկ «բանկի կրուգում» (Երեւանի Մ-Ս համայնք) մի վարորդ 4-5 տարեկան երեխային ծնկներին դրած (ու բերան բաց հռհռալով) աւտո էր քշում։

    Կատարեալ ապշահար վիճակում էի։ Մեզ մօտ նրան եթէ բռնէին, ծանր պատիժներ կը յաջորդէին՝ հազարաւոր եւրոների տուգանք, երկա՜ր տարիներով վարորդական իրաւունքից զրկում, ստիպողական այցելութիւններ հոգեբանական եւ հոգեբուժական դասընթացների եւ այլն։

    Առհասարակ, անասելի վատ տպաւորութիւն եմ ստացել երեւանեան երթեւեկից։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031