Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհիկ եւ հոգեւոր զգացմունքները

Օգոստոս 04,2018 10:00

Հիշեք, թե ինչպիսի զգացողություն եք ունենում, երբ մեկը ձեզ գովում է, երբ ձեզ մեծարում են ու ծափահարում: Համեմատեք այդ զգացողությունն այն հոգեվիճակի հետ, երբ դուք հիանում եք արեւածագով կամ արեւի մայր մտնելով, լիցքեր եք ստանում սքանչելի բնապատկերից, դիտում եք հրապուրիչ կինոնկար կամ կարդում եք հետաքրքիր գիրք:

Այժմ համեմատեք երկրորդ զգացողությունն առաջինի հետ՝ այն դեպքի հետ, երբ ձեզ մեծարում էին: Գիտակցեք, որ առաջին տիպի զգացողությունն առաջանում է ինքնամեծարումից, ինքնագովերգումից: Դա աշխարհիկ զգացմունքն է: Երկրորդը ծնվում է ինքնիրացումից: Դա հոգեւոր զգացում է:

Եվս մի հակադրություն. հիշեք, թե ինչ եք զգում, երբ հաջողություն եք ունենում, հասնում եք ձեր նպատակին, խաղ կամ գրազ եք շահում, դառնում եք լավագույններից լավագույնը: Իսկ հիմա համեմատեք դա այն ուրախության հետ, որը զգում եք ձեր սիրելի աշխատանքի մեջ սուզվելով՝ աշխատանք, որին դուք տալիս եք ձեր բոլոր ուժերն ու գիտելիքները: Եվ փորձեք տեսնել աշխարհիկի եւ հոգեւորի տարբերությունը:

Եվս մի տարբերություն: Պատկերացրեք` դուք իշխանություն ունեք, դուք բարձր կարգի ղեկավար եք: Դուք բոլորին նայում եք վերեւից, ստորադասները կատարում են ձեր հրահանգները: Պատկերացրեք, որ դուք մեծ ժողովրդականություն եք վայելում, փառքի մեջ եք ապրում: Իսկ հիմա համեմատեք այդ զգացմունքը լավագույն ընկերոջը, հարազատ մարդկանց հանդիպելու հետ՝ դուք հաճույք եք ստանում այդ հանդիպումից, ամենուր տիրում է ուրախությունն ու ծիծաղը:

Համեմատելով այդ ամենը՝ փորձեք հասկանալ աշխարհիկ զգացողությունների իրական շարժառիթը՝ մեծամտությունն ու փառասիրությունը: Դրանք անբնական են: Այս զգացմունքները ծնվել են հասարակության մեջ եւ գոյություն ունեն ձեզ ավելի շատ աշխատեցնելու, ձեզ հսկողության տակ պահելու համար: Ի տարբերություն բնության գեղեցկությունը դիտելու, մերձավորների հետ հանդիպելու եւ սիրելի աշխատանքից ստացած հաճույքի՝ այդ զգացողությունները մարդուն իրապես երջանիկ չեն դարձնում, առաջացնում են նյարդային գրգռվածություն, անհանգստություն եւ դատարկություն:

Իսկ հիմա մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում հետեւեք ինքներդ ձեզ եւ հիշեք՝ ձեր ո՞ր արարքները, ո՞ր գործողություններն են, որ աղտոտված չեն այդ գրգռվածության ծարավով, այդ դատարկ ապրումներով, ուշադրությունը գրավելու, ճանաչված դառնալու, հաջողության եւ իշխանության ցանկությամբ:

 

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼՈ (1931-1987)

Կաթոլիկ քահանա

«Ազատ թարգմանություն ռուսերենից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կաթոլիկ Վարդապետության այս տեսությունը շատ բնական է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031