Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի «Ազգ-բանակը»

Օգոստոս 04,2018 17:00

«Ես եմ բանակը». լուսանկարն արվել է Կիեւի փողոցներում: Ռուսաստանի Դաշնության հետ փաստացի պատերազմող այս երկրում՝ Ուկրաինայում, հատկապես նրա մայրաքաղաք Կիեւում հաճախ հանդիպող պաստառն է: Դրա հեղինակը Ուկրաինայի տեղեկատվական նախարարությունն է: Այն նախատեսված է ուկրաինական զինված ուժերի հանրայնացման եւ բանակի հեղինակության բարձրացման համար: Բացի նման պաստառներից՝ նույն նպատակով նաեւ սոցիալական գովազդներ են տարածվում երկրում, հատկապես «դու պետք ես հիմա» խոսքերով գովազդները:

Հակամարտող երկրներին երեւի բնորոշ են բանակի հեղինակությունը բարձրացնող գովազդները: Այս երկրում էլ, ինչպես Հայաստանում, բանակի համար դրամահավաք է կազմակերպվում:

Սա էլ «Ազգ-բանակի» ուկրաինական տարբերակն է: Իհարկե, «Ազգ-բանակը» հայկական գաղափար չէ: Դժվար է ասել՝ այս երկրներում բնակչության քանի տոկոսի սրտով է նման քարոզչությունը, սակայն ակնհայտ է՝ պատերազմող երկրներում խաղաղությունն այն թափով չի քարոզվում, ինչպես զինված ուժերը, հասարակություններին ավելի շատ պատրաստում են պատերազմին, քան խաղաղությանը:

Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ» օրաթերթ,  

03.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Նու նու..ուկրաիներենում նույնիսկ ԵՍ բառի իրենց տարբերակը չունեն (և չեն մտածում հնարել) ու դեռ մի բան էլ պատերազմում են Ռուսաստանի դեմ: Կիևյան Ռուսիան էլ՝ Կիև մայրաքաղաքով, իհարկե, ռուսական լեգենդ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031