ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։
Դե Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։
Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։
Աստված լուսավորի Մարտի 1-ի զոհերի հոգիներն ու պահապան լինի մեր Հայրենիքին»։
1. 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ / Աշոտյանի համար /
2․ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։ / Աշոտյանի կողմից/
3․ Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։ / Աշոտյանի ուշադրության ՛՛խափանումներից՛՛ ելնելով /
4․ Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։ / Աշոտյանի և իր նմանների համար /
Իսկ վերջին նախադասությունն, ինչպես ասում են՝ վերջն էր, ուստի որոշեցի որևէ մեկնաբանություն չանել, քանի որ չէի կարող մտքերս ձևակերպել առանց ոչ նորմատիվային լեքսիկայի․․․