Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում չի նախատեսում Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Ժամանակացույցով նման հանդիպում չկա»,- ասել է նա: «Ես դրա մասին չգիտեմ: Մենք մշտական կապ ենք պահպանում գործընկերների հետ տարբեր թեմաներով»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ հանդիպել է հունիսի 7-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Մնացականյանն իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ