Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ. հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելով՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բացահայտեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին:
Արմեն Գեւորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Մեղադրանքի հիմքում դրվել է «Վիքիլիքսի», ըստ պրն Խաչատրյանի՝ ամբողջությամբ հաստատված հրապարակումը, որ 2008-ին, երբ բողոքարկվել են ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել Արմեն Գեւորգյանի կողմից, Վալերի Պողոսյանի եղբոր միջոցով:
Ըստ ՀՔԾ պետի՝ սա ծանր հանցանք է, որը նախատեսում է մինչեւ 6 տարվա ազատազրկում:
Արմեն Գեւորգյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Մանրամասն՝ ավելի ուշ: