Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազվադեպ է որևէ նախաձեռնություն լուսաբանվել Ն․Բաղդասարյանի կողմից». ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն

Օգոստոս 03,2018 20:50

Հակիրճ «ԱՌԱՎՈՏ» թերթի կայքում տեղ գտած Ն․Բաղդասարյանի հրապարակման մասին։

Նախ` նշենք, որ հարգելի լրագրողը, դեսպանությանն ուղղված իր հարցման մեջ խնդրել է ներկայացնել դեսպանության կողմից և նրա աջակցությամբ կազմակերպված մշակութային միջոցառումների ցանկը, որին ի պատասխան տրամադրվել է մի քանի էջ պարունակող տեղեկատվություն՝ 2017թ․-ի միջոցառումների վերաբերյալ՝ նշումով, որ 2018թ․-ի ցանկը մշակման փուլում է և կներկայացվի հաշվետու ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, որոնք վերաբերում են պետբյուջեից տրամադրվող միջոցներին մշակութային միջոցառումների կազմակերպման համար, Մոսկվայի հայկական թատրոնի գործունեությանը և ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից դեսպանության նախաձեռնությունների լուսաբանմանն ու այլ հարցերին, ապա դրանց ևս տրվել է համապարփակ պատասխան։ Տեղեկացվել է, որ յուրաքանչյուր նախաձեռնության լուսաբանման և այլ բնույթի հարցերի մասին կարելի է տեղեկանալ դեսպանության սոցցանցերի էջերից։

Բացի այդ,  հարգելի լրագրողը, դեսպանության բոլոր նախաձեռնությունների մասին տեղեկատվություն և լուսաբանման հրավեր է ստանում էլ․փոստի միջոցով։ Արդարության համար նշենք, որ հազվադեպ է որևէ նախաձեռնություն լուսաբանվել Ն․Բաղդասարյանի կողմից։

Ելնելով ժամանակի պահանջներից՝ «խնդիրը գիտակցող» մամուլի ծառայությունը ակտիվ աշխատանք է տանում սոցիալական ցանցերի տիրույթում (սկսած՝ Facebook-ից մինչև Instagram, Twitter և այլն), ինչն, ըստ էության, տեսանելի և հասանելի է յուրաքանչյուրի համար։

Ի դեպ, ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանյան լրատվամիջոցները հետևում են դեսպանության սոցցանցերի էջերին՝ մշտական հիմքով հրապարկելով դրանցում զետեղված տեղեկատվությունը, կամ որևէ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում մեզ։

Ինչ վերաբերում է կայքին, ապա լրագրողն, հավանաբար, չի նկատել, որ կայքի հիմնական լրահոս բաժնում (ներկայացված է կայքի գլխավոր էջի հատվածում) հրապարակված են դեսպանության առավել առանցքային նորությունները (երեք լեզվով)։ «Իրադարձություն» ասված բաժինը կայքի գործարկումից ի վեր տեխնիկական խնդիրների պատճառով չի ակտիվացվել։

Եթե կան հստակ և ներկայիս իրականությանը համահունչ առաջարկներ, ապա հարգելի լրագրողն, ինչպես և յուրաքանչյուր քաղաքացի կարող է առանց վարանելու և որևէ խոչընդոտի ներկայացնել դրանք դեսպանություն»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031