ՀՔԾ նորանշանակ ղեկավար Սասուն Խաչատրյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը վաղը վերաքննիչ դատարանը կմերժի: Այդ մասին նա հայտարարեց, քիչ առաջ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են իրենց պաշտպանյալի կալանավորման որոշումը: «Կարծում եմ, որ խափանման միջոցը պետք է մնա կալանավորումը`գործի շահերից ելնելով»,- ասաց ՀՔԾ պետը: Նա նաեւ կարծում է, որ միայն այդ կերպ կարելի է «պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը»:
Սասուն Խաչատրյանը նաեւ հայտարարեց, որ արտակարգ դրության մասին փաստաթուղթը ապօրինի էր:
Հիշեցնենք, 2008 թվականի «մարտի 1»-ի գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով` Սահմանադրական կարգը բռնի տապալել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եղբայր զորքը զինված ուժերը օգտագործելը ներքաղաքական ուժերում, ինչպես Դուք եք նշում բացարձակ կատեգորիա չի: Ես էլ բերեմ մի աբսուրդ օրինակ. ենթադրենք, թե ոմն անձնավորություն գալիք նախագահական ընտրություններում, իհարկե նախագահական պետական համակարգին անցնելու դեպքում, հավաքում է 0, 000…01 տոկոս ձայն, և գոռում-գոչում է ամենուր, որ ինքն է ընտրված Նախագահ, իր համախոհների հետ զավթում է իշխանությունը և Մեղրու միջանցքը փորձում է տալ մի երկրորդ երկրի, ապա ի՞նչ եք կարծում ՊՆ նախարարը հրաման արձակելով, այդ ապուշին ձերբակալելու համար, նրան մեղադրա՞նք եք առջադրելու սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Պետք է հստակ տարբերակել, որ ներքաղաքական կյանքը ավարտվում է այն պահից, երբ պետության ներքին անվտանգությունը, բնակչության առողջությանը, մարդկանց իրավունքներին վտանգ է սպառնում և զորքն այս դեպքում օգտագործելը իրավաչափ էր Նախագահ ՌՔ-ի կողմից: Ըստ երևույթին ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի 6-րդ կետը /2005թ. խմբագրությամբ/ կամ չէս ընթերցել, կամ էլ ավելի վատթար՝ կարդացել էս չէս հասկացել, կամ էլ դրանից էլ վատթար՝ կարդացել, հասկացել էս, բայց բանի տեղ չէս դնում: