Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ կավարտվի Վանաձոր–Ալավերդի ճանապարհի կառուցապատումը

Օգոստոս 03,2018 19:11

2016թ. սեպտեմբերի 1-ից միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածում վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Այժմ այդ հատվածի մեծ մասն ասֆալտապատ է, սակայն շատ տեղերում ճանապարհը հողածածկ է, աշխատանքներ են կատարվում Եղեգնուտի տարածքում գտնվող ավտոմոբիլային թունելում: Իրականացվող աշխատանքների պատճառով ճանապարհին երբեմն մեքենաների խցանումներ են լինում:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերջնաժամկետը երկարաձգվել, նշվել է 2018թ. սեպտեմբերի 30-ը: Ճանապարհը կառուցապատող բանվորները մեզ ասացին,որ այդ հատվածում իրենք մեկուկես ամսվա աշխատանք ունեն կատարելու: Սեպտեմբերի 30-ին ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի՞:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031