Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է եւ օր օրի ավելի է վատանում։ Ահազանգում է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։
«Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը համապատասխան որոշում կկայացնի։ Ինձ թվում է ՀՀ-ում ոչ մի մեղսունակ բժիշկ կասկածի տակ չի դնի, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ»,- ասում է պաշտպանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
Նորից ու նորից եկեք հիշենք բարերա՛ր Լևոն Հայրապետյանին ․․․