Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին բազմաբնույթ հարցեր ուղղեցին:
-Հայաստանը մտադի՞ր է ռազմական նոր վարկի համար նորից դիմել Ռուսաստանին:
-Հնարավոր է:
-Վարկային միջոցներից զատ` Հայաստանը զենքի այլ գնումներ կատարո՞ւմ է բացի ՀԱՊԿ անդամ երկրներից:
-Այո, աշխարհի բոլոր ծայրամասերից: Բանակցություններ ընթանում են:
-Նախիջեւանի եւ Արցախի հատվածներում սահմանային վիճակին կանդրադառնա՞ք:
-Այս պահին երկու ուղղություններում էլ հարաբերական կայուն է: Ինչպես ես մի քանի անգամ նշել եմ, մենք բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք եւ բոլոր ռիսկերը չեզոքացնում:
-Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի հետ այսօրվա բանակցություններն ինչի՞ շուրջ էին:
-Ռազմական, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության: Դրանք անչափ բարեհաջող էին՝ իմ ակնկալիքներից էլ շատ: Սրանից ավելի ասել չեմ կարող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ